211652_close_icon

Վրաստանում կրակ են բացել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա

views-count1756 դիտում article-date 14:23 10-12-2015
Վրաստանի արևելյան Դեդոպլիդցկարո շրջանում անհայտ անձինք գնդակոծել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակը, հայտնում է Georgia Online-ը: Գրասենյակը նաև պատգամավորական բյուր է, որը ներկայացնում էր տեղի պատգամավոր, ՄԱՇ անդամ Նուգզար Ցիկլաուրին: Հարձակումը կատարվել է երեկ երեկոյան: Գրասենյակի պատերն ու լուսամուտներն ամբողջովին ծակվել են կրակոցներից:

Նմանատիպ նյութեր