3247 դիտում
18:00 09-12-2015
41-ամյա Արմենի սանձարձակ վարքը լցրել է նախկին կնոջ, երեխաների եւ հարեւանների համբերության բաժակը
41-ամյա Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 70/24 հասցեի բնակարանի շքամուտքում և բակում, սեփական անձի առավելությունն ընդգծելով ու դրսևորելով սանձարձակություն, հասարակության և բարոյականության համըդհանուր ճանաչում ստացած նորմերին բացահայտ մարտահրավեր նետելով, տևական ժամանակ՝ շուրջ երկու ժամ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է արտահայտել երեխաների և նախկին կնոջ, կնոջ մոր և հարևանների հասցեին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
9199 դիտում
22:43 30-11-2016
Երբ լցվում է ուսուցչի համբերության բաժակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
469 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
616 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
502 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը