211652_close_icon

Արթուր Աբրահամը ամուսնացել է, սակայն չի սիրում այդ մասին խոսել

views-count4461 դիտում article-date 13:41 08-12-2015
Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մեքսիկացի մարզիկի հետ, հայտնել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: «Հաղթանակներից հետո գալիս եմ Հայաստան` հոգեպես ևս հաղթելու համար: Մարտին Մուրեյի հետ մենամարտը ծանր ստացվեց, նա ուժեղ մրցակից է, բայց իմ մարտավարության համաձայն` ռինգի մեկնարկային ռաունդներում միշտ փորձում եմ «տաքանալ»: Իսկ ինչ վերաբերվում է մրցավարներից նրան, ով միավորների առավելությունը տվել էր Մուրեյին, ապա նա անգլիացի է և ինչ-որ տեղ նրանց ընկերը»,- ասել է նա: Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի մեքսիկացի: «Հաջորդ մենամարտը կանցկացնեմ արդեն մարտին և մրցակիցը կլինի WBO վարկածով առաջին հորիզոնականը զբաղեցրած Ռամիրեսը»: Աբրահամը փաստել է նաև, որ հասցրել է ամուսնանալ: «Ամուսնացել եմ 6 ամիս առաջ: Նա ԵՊՀ-ի ուսանող է, անուն էլ Մերի, սակայն չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին»,- եզրափակել է նա:

Նմանատիպ նյութեր