Անգլիացի երկրպագուները Ալեքսիս Սանչեսին ճանաչել են տարվա լավագույն խաղացող
Անգլիայի ֆուտբոլային երկրպագուների ֆեդերացիան «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչիսին ճանաչել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ 2015թ. լավագույն խաղացող:
2015 թվականի ընթացքում 20 գոլ խփած 26-ամյա չիլիացին հավաքել է 180 հազար ձայն՝ գերազանցելով Ջեյմի Վարդիին («Լեսթեր»), Սերխիո Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Դե Խեային («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնին («Տոտենհեմին») ու Ջոն Սթոունզ («Էվերթոն»):
Անգլիայի Պրեմիեր-լիգայի այս առաջնության 14 խաղերում Սանչեսը դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: