«Լեսթերի» երկրպագուները Մարեզին մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչեցին. տեսանյութ
2015/16 մրցաշրջանի արդյունքներով «Լեսթերը» իր խաղացողներին անհատական պարգևներ շնորհեց:
Անգլիայի չեմպիոնի երկրպագուները լավագույն խաղացող ճանաչեցին ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մարեզին, իսկ հենակետային կիսապաշտպան Նգոլո Կանտեն լավագույնն էր հենց ակումբի ֆուտբոլիստների վարկածով:
«Լեսթերի» երկրպագուները մրցաշրջանի լավագույն գոլ ճանաչեցին Ջեյմի Վարդիի գնդակը «Լիվերպուլի» դարպասը:
Թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին և նրա մարզչական շտաբը մրցաշրջանի լավագույն հանդիպումը անվանեցին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (3:1):