Ֆրանսուա Օլանդը շաբաթվա մարդ է ճանաչվել
Euromeg ամսագիրն անցած շաբաթվա մարդ է ճանաչել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Ֆրանսիայի նախագահը ընդամենը 1 ամիս առաջ համարվում էր երկրի ողջ պատմության ընթացքում ամենաանհաջող նախագահը, իսկ նրա քաղաքական վարկանիշը մոտենում էր զրոյական մակարդակին:
Նշվել է, որ նախագահի վարկանիշի վրա մեծ ազդեցություն ունեցան նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց արդյունքում ֆրանսիացիները հասկացան, որ Օլնադը կատարում է իր տված խոստումները, հետևողական է մեղավորների դեմ պայքարում, ինչպես նաև մեծ նշանակություն ունեցան Սիրիայում Ֆրանսիայի իրականացրած ռազմական գործողությունները: