18873 դիտում
09:28 05-12-2015
«Փեթակ» և «Սուրմալու» տոնավաճառները տեղափոխվելու են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Աբովյան քաղաքի հարևանությամբ կառուցված «Առինջ մոլ»-ը շարունակում է ընդլայնվել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ առևտրի կենտրոնի տարածքում շինարարական նոր աշխատանքներ են սկսել՝ նոր վաճառակետեր սարքելու համար։ Շրջանառվոդ լուրերի համաձայն՝ ընդլայնման նպատակը Երևանի «Փեթակ» և «Սուրմալու» կոչվող տոնավաճառների, ինչպես նաև Գնունիի շուկայի շատ աշխատակիցներին «Առինջ մոլ» տեղափոխելն է։ Հիշեցնենք, որ այս առևտրի կենտրոնը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Առևտրի կենտրոնի աշխատակիցներին ասվել էր, որ դեկտեմբերի 10-ին տեղի կունենա պաշտոնական բացումը։ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել, թե ինչ ընդլայնման մասին է խոսքը։ «Շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, ու գիտեմ, որ այնտեղ լինելու են մոտ 500 առևտրականներ, լինելու են հիմնականում տնտեսական, շինարարական ապրանքներ։ Իսկ կոնկրետ որ առևտրի կետերի առևտրականներն են այնտեղ իրենց ապրանքն իրացնելու, նման տեղեկություն չկա»,– պատասխանեց Տոնոյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան