211652_close_icon
views-count1416 դիտում article-date 17:19 03-12-2015

Եվրոպայի առաջնություն. Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարը այս խմբում կկայանա Հայաստանում, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Վրաստանում: Ընդհանուր առմամբ 52 թիմեր բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված թիմերից մեկը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել խմբերից մեկի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Իսպանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2017 թ. գարնանը: Մասնակից 28 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 7 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Վրաստանը: Տեղի ունեցավ նաև Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լեհաստանի, Իսրայելի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարը կկայանա Իսրայելում, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Խորվաթիայում՝ 2017 թ. մայիսին: Ընդհանուր առմամբ 52 թիմեր բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված այն 5 թիմերը, որոնք լավագույն արդյունքն են ցույց տվել իրենց խմբի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Գերմանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2017 թ. գարնանը: Մասնակից 32 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 15 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Խորվաթիան:

Նմանատիպ նյութեր