1184 դիտում
19:33 02-12-2015
Խորհրդարանում ներկայացվեց 2016թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում «ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր:
Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ հանդես գալով համապատասխան հաղորդմամբ՝ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը նշեց, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը հաշվի է առել ինչպես ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացման միտումները, այնպես էլ՝ ՀՀ-ի ու օտարերկրյա փորձը:
Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով` 86,185..5 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` ՀՀ-ից ստացվող միջպետական վարկի գումարը, ծախսերի գծով` 88,946.8 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը` 2,761.3 մլն դրամ:
Բյուջեի նախագծի թեմայով հանդես եկավ նաեւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա ներկայացրեց գալիք տարում երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ լրացուցիչ պարզաբանումներ տալով պետբյուջեի նախագծի առնչությամբ պատգամավորների բարձրացրած հարցերին:
Համաձայն հաստատված ժամանակացույցի, դեկտեմբերի 3-ից մեկնարկող քննարկումները կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում եւ խմբակցություններում:
Համատեղ նիստին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ:
Նմանատիպ նյութեր
6297 դիտում
21:49 16-05-2017
Արցախի խորհրդարանում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
2892 դիտում
20:28 18-05-2017
Արցախի խորհրդարանում քննարկել են 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականները
1629 դիտում
22:02 11-05-2016
ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացվեց խորհրդարանին
Այս բաժնից
1327 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1180 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1165 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո