2895 դիտում
20:28 18-05-2017
Արցախի խորհրդարանում քննարկել են 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականները
Այսօր՝ մայիսի 18-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը:
2016թ. պետական բյուջեի կատարողականի մասին ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ու երիտասարդության բնագավառների պատասխանատուները:
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հաշվետվության համաձայն՝ 2016 թ.-ին պետական բյուջեից նախարարությանն է հատկացվել 1մլրդ 371մլն 957հազ դրամ, կատարողականը՝ 1մլրդ 317մլն 957հազ կամ նախատեսվածի 96,1%-ը:
Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի ներկայացմամբ 2016թ.-ին պետական բյուջեից բնագավառին հատկացված գումարը կազմել է 13մլրդ 963,9մլն դրամ, կատարողականը՝ 13մլրդ 619,4մլն դրամ կամ նախատեսվածի 97,5%-ը:
Խորհրդարանականները կառավարության ներկայացուցիչներին հարցեր են առաջադրել առանձին ծրագրերի ֆինանսավորման ու դրանց արդյունավետության մասին և ստացել անհրաժեշտ պարզաբանումներ:
Մայիսի 19-ին նախատեսված է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը կանոնակարգի համաձայն, անց է կացվելու դռնփակ:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
778 դիտում
21:32 30-05-2023
ԱՀ ԱԺ-ում քննարկվել են պետական կառավարման մարմինների, մի շարք գերատեսչությունների բյուջեի կատարողականները
6297 դիտում
21:49 16-05-2017
Արցախի խորհրդարանում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
1184 դիտում
19:33 02-12-2015
Խորհրդարանում ներկայացվեց 2016թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը
Այս բաժնից
1231 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
739 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
691 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին