211652_close_icon
views-count14941 դիտում article-date 16:07 02-12-2015

Վթար-վրաերթ Էրեբունի թաղապետարանի դիմաց. բախվել են մարդատար Газель-ները. վիրավորին օգնության են հասել թաղապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Գևորգ Ամիրբեկյանը թիվ 11 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2399 Տ համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, կայանելով Էրեբունի թաղապետարանի մոտ, իջել է ավտոմեքենայից, որի ժամանակ էլ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել է թիվ 7 երթուղին սպասարկող, Երևանի բնակիչ, 60-ամյա Սարգիս Նիկողոսյանի վարած Газель մակնիշի 3752 Տ համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ի վարորդ Գ. Ամիրբեկյանը սեղմվել է 2 ավտոմեքենաների արանքում և մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել թաղապետարանի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ 2 Газель-ներում եղել են ուղևորներ, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր