211652_close_icon
views-count60738 դիտում article-date 14:06 07-01-2016

Լենինգրադյան փողոցում 25-ամյա վարորդը Porsche Cayenne-ով բախվել է մարդատար Газель-ին. վիրավորներին առաջինը օգնության են հասել «BEKO» կենցաղային տեխնիկայի խանութի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «BEKO» կենցաղային տեխնիկայի խանութի դիմաց, բախվել են 25-ամյա Հակոբ Միքայելյանի վարած Porsche Cayenne մակնիշի 34 QP 765 համարանիշի և 70-ամյա Վալերիկ Քամալյանի վարած, թիվ 63 երթուղին սպասարկող Газель մակնիշի 0481 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջին իսկ պահից օգնության են հասել «BEKO» խանութի աշխատակիցները, ովքեր մինչ շտապ օգնության օպերատիվ ժամանումը, խանութում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցնրը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Porsche Cayenne-ի վարորդը, ով բախվել է Газель-ի հետնամասին, Газель-ի վարորդն էլ, չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է էլեկտրասյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արտաշես Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնները: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր