Ֆրանսիայի վարչապետ. Բենզեման հավաքականում տեղ չունի
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հանդես է եկել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային Ֆրանսիայի հավաքականից հեռացնելու օգտին:
«Հայտնի մարզիկները պետք է ուրիշների համար օրինակ ծառայեն: Իսկ եթե Բենզեման վատ օրինակ է ծառայում, ապա նրան Ֆրանսիայի հավաքականում տեղ չկա:
Եթե նախարարներից մեկը հանցագործություն կատարելու մեջ կասկածվեր, ապա նա արդեն կառավարությունում չէր լինի: Կարծում եմ, որ Ֆրանսիայի հավաքականի դեպքում էլ պետք է այդպես լինի», ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Բենզեման միջնորդ է հանդիսացել, երբ անհայտ անձինք «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենային ինտիմ բնույթի տեսանյութով շանտաժի էին ենթարկել: Ներկայումս այդ գործով հետաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ 2016թ. Ֆրանսիայում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը:


