211652_close_icon
views-count670 դիտում article-date 15:31 16-12-2014

Բենզեման՝ Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման France Football հեղինակավոր պարբերականի կողմից ճանաչվել է իր երկրի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բենզեմայի ակումբակից, կենտրոնական պաշտպան Ռաֆաել Վարանը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում Բենզեման «Ռեալ»-ի հետ դարձավ Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում հասավ մինչև 2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց աշխարհի ապագա չեմպիոն Գերմանիայի ընտրանուն: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Ռեալ»-ի կազմում անցկացրած 13 խաղում խփել է 8 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում: [img]http://isport.ua/uf/images2/%D0%B1%D0%B5%D0%BD%D0%B7.jpg[/img]

Նմանատիպ նյութեր