Վալդեսի կինը «Մանչեսթեր Յունայթեդի» վարքագիծը համարել է ստահակություն. լուսանկար
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի կինը՝ Յոլանդա Կարդոնան տարակուսանք է հայտնել, որ իր ամուսինը չի հրավիրվել UNITED4UNICEF բարեգործական միջոցառմանը, որին հրավիրվել են թիմի մնացած խաղացողներն ու գլխավոր մարզիչը:
«Այն, որ UNITED4UNICEF միջոցառմանը չեն հրավիրել իմ ամուսնուն, դա ամենավերջին ստահակությունն էր, որ կարող էի «ՄՅՈւ»-ի պես մեծ ակումբից սպասել: Դա ընդամենը բարեգործական միջոցառում էր», գրել է Յոլանդան իր ինստագրամում:
Նշենք, որ միջոցառմանը 230 հազ. ֆունտի չափով նվիրատվություն է հավաքվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուի Վան Գալի հետ տարաձայնությունների պատճառով Վալդեսը կարող է խզել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ: