211652_close_icon
views-count23657 դիտում article-date 10:05 30-11-2015

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 39-ամյա վարորդը ЗИЛ-ով բախվել է MAN-ին, հետո՝ Mercedes-ին, իսկ այնուհետ կողաշրջվելով՝ հարվածել Volkswagen-ին. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման 58-րդ կմ հատվածում Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Սահակյանը իր վարած ЗИЛ ММЗ 45021 մակնիշի 299 ՍԼ 38 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի բնակիչ, 48-ամյա Շարկաձե Ձոնդոէվիչի վարած MAN մակնիշի FCF 709 համարանիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Հովհաննես Ավագյանի վարած Mercedes մակնիշի 34 OM 578 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել և սահելով առաջ է ընթացել ու բախվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 29-ամյա Էդգար Սարգսյանի վարած Volkswagen Golf մակնիշի 18 ԼՍ 333 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ. Ավագյանը և նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 59-ամյա Սոֆիկ Մարտիրոսյանը, Գյումրի քաղաքի բնակիչներ, 35-ամյա Արթուր Հովսեփյանը և 52-ամյա Գայանե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ժամը 21:30-ի սահմաններում Գ. Մկրտչյանը մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո ժամանել են Ալավերդու հրշեջ փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել 2 վիրավորի: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի և բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Որոշ ժամանակ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի բժիշկները, փրկարարներն ու ոստիկանները կարողանային ազատ աշխատել: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և ավագ քննիչ Կ. Մոսինյանը: Փաստի առթիվ ավագ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդ Կ. Սահակյանը, ով աշխատում է Թումանյանի Ճանշին-ում ՝որպես վարորդ: Նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ՄԱՆ-ին, որից հետո՝ կողաշրջվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր