211652_close_icon
views-count23092 դիտում article-date 10:03 20-10-2014

Ողբերգական ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ГАЗель-ին, այնուհետ՝ արագաչափ սարքին. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շենքի մոտ, ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրակարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ ժամը 21:30-ի սահմաններում Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 25-ամյա Գևորգ Սարգսյանը, վարելով Volkswagen մակնիշի 34 ZV 972 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 56-ամյա Վաչագան Մաթևոսյանի վարած թիվ 39 երթուղին սպասարկող Газель մակնիշի 07 74 Տ ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել նշված հատվածում տեղադրված արագաչափ սարքին: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը: Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով Volkswagen-ից դուրս են բերել վարորդ Գ. Սարգսյանին և նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Բրյուսովի 27/12 շենքի բնակիչ, 24-ամյա Դավիթ Ավակովին, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց Գ. Սարգսյանը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ քննիչ Ա. Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր