211652_close_icon

Վահե Բադալյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

views-count1725 դիտում article-date 19:34 28-11-2015
Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Եզրափակիչ մենամարտում մեր մարզիկը պարտվեց Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրին և դարձավ արծաթե մեդալակիր: Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը: Այսպիսով, հայ մարզիկներն ավարտեցին իրենց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում և հայրենիք կվերադառնան մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Նմանատիպ նյութեր