Cy-24-ի կործանումը Էրդողանի վրեժն էր՝ Ռուսաստանի կողմից հարյուրավոր նավթատարների ոչնչացման համար. Ազ-Զոուբի
Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 ինքնաթիռի խոցումը Սիրիական իշխանությունների կողմից գնահատվում է որպես վրեժ՝ ռուսական ավիացիայի կողմից ԻՊ-ին պատկանող մի քանի հարյուր նավթատարների ոչնչացման համար: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին:
Նրա խոսքով՝ ծայրահեղականները վառելիքը տեղափոխում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն պատկանող ձեռնարկություններ սիրիական սահմանով, իսկ ռուսական ավիացիայի կողմից բեռնատարների ոչնչացումը «շատ վատ կերպով ազդել է Էրդողանի նյարդերի վրա»:
Ազ-Զոուբին ընդգծել է, որ Թուրքիան ստում է, թե նախապես զգուշացրել է Cy-24-ի օդաչուներին, որ կրակելու է, քանի որ տեխնիկապես անհնար է 17 վայրկյանում 10 նախազգուշական ազդանշան ուղարկել:
«Էրդողանը դիտավորյալ խոչընդոտում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, քանի որ ԻՊ-ը շատ էժան գնով նավթ է արտահանում Թուրքիա»,-ասել է նա:
Ավելի վաղ փորձագետները նշել էին, որ Թուրքիայի և ԻՊ-ի նավթային բիզնեսներում մեծ դեր է խաղում Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը, և նրանց ընտանիքը չի ցանկանում միլիարդավոր դոլարներ կորցնել: Համացանցում նույնիսկ լուսանկար էր հրապարակվել, որում Բիլալ Էրդողանն է՝ ահաբեկիչների դաշտային օգնականների հետ:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ռուսական ավիացիայի գործողություններից ահաբեկիչներն օրական 1,5 մլն դոլար են կորցնում: