211652_close_icon

Արցախի և Սյունիքի կործանումը Թուրքիայի և Ադրբեջանի համար առանցքային խնդիր է․ Դավիթ Բաբայան

views-count1045 դիտում article-date 22:21 11-04-2023
Ադրբեջանի և նրան աջակցող Թուրքիայի գործողությունները շատ կանխատեսելի են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Արցախի և Սյունիքի կործանումը նրանց համար առանցքային խնդիր է, քանի որ հենց այս երկու միավորներն են պահպանում հայոց պետականության գենետիկ կոդը։ Առանց նրանց անհնար է լինելու լիարժեք հայկական պետականության վերածնունդը, լիարժեք հայ ազգի գոյությունը։ Եթե անգամ Հայաստանը գոյատևի, դա կլինի ոչ թե պետություն, ոչ ազգ, այլ շուկա»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր