871 դիտում
15:28 24-02-2023
ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի «կործանումը»․ Բորել
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ցանկանում Ռուսաստանի «կործանումը»։ Այս մասին նա ասել է իսպանական Periodico թերթին տված հարցազրույցում։
«Մենք չենք աջակցում Ուկրաինային, որպեսզի Ռուսաստանում քաղաքական փոփոխություններ կատարվեն, եւ, անկեղծ ասած, չենք ցանկանում, որ Ռուսաստանը կործանվի»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադրության վերաբերյալ ԵՄ մոտեցումը «չափազանց աստիճանական էր»։ Նա նշել է, որ Եվրամիությունը բավականաչափ զինամթերք ունի Ուկրաինային աջակցելու համար։ Ավելի վաղ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն պետք է արագացնեն Կիեւին զինամթերքի մատակարարումը, իսկ հետո մտածեն միջազգային անվտանգության նոր համակարգ կառուցելու մասին։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ կասեցնել երկրի մասնակցությունը ՌՀՍՊ-ին, ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանի գործողությունները ոչնչացնում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգության համակարգը:
Նա նաեւ հայտարարել է, որ մարտի 7-8-ին կայանալիք նիստում ԵՄ 27 երկրների պաշտպանության նախարարներին կառաջարկի արագացնել Ուկրաինային զենքի մատակարարումը։

Նմանատիպ նյութեր
2548 դիտում
09:46 28-11-2015
Cy-24-ի կործանումը Էրդողանի վրեժն էր՝ Ռուսաստանի կողմից հարյուրավոր նավթատարների ոչնչացման համար. Ազ-Զոուբի
1605 դիտում
16:39 19-07-2014
Վաղը Կիև կմեկնի բրիտանացի փորձագետների 6 հոգանոց խումբը՝ ուսումնասիրելու մալազիական Boeing-777-ի կործանումը
Այս բաժնից
727 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը