211652_close_icon
views-count5831 դիտում article-date 23:44 06-11-2020

Ինտենսիվ մարտերից հետո Շուշիի մերձակայքում թշնամու հարյուրավոր դիեր են մնացել. հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/06/Live/3436751]Tert.am-[/url]ը գրում է. Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում, այսօր և երեկ, անցնող գիշեր բավականին ինտենսիվ ու ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա հայոց պատմության մեջ, հավանաբար, այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր: «Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է: Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել, թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհներին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Առաջիկայում համապատասխան տեսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն: Այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է»,- ասաց նա և նշեց, որ այլ ճակատներում համեմատաբար թույլ գործողություններ են կատարվել: Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Շուշի եկող ճանապարհների նոր հրոսակախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակիցնիները: «Ավելի հարավ, ավելի արևելք այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերն անտառային զանգվածի առանձին ճանապարհներով դեպի նորից Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները: Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու և ինչքան էլ դրա մասին բաղձա Ալիևը, վստահե՛ք, լցվե՛ք վստահությամբ հայոց բանակը մինչև վերջ կռվելու է ու Շուշին չի ընկնելու»,- շեշտեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր