211652_close_icon
views-count10863 դիտում article-date 11:01 26-11-2015

Ովքե՞ր են երեկ Նորքում ձերբակալված զինված խմբի անդամները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը մանրամասներ է հայտնում Նորք Մարաշում ԱԱԾ-ականների կողմից խմբի [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71302/][b]վնասազերծումից[/b][/url]` ներկայացնելով նրանց վարձակալած տունը ու անձանց, ովքեր ձերբակալվել են: Ըստ թերթի, խմբի վարձակալած տանը դրոշներ են եղել, որոնց վրա պատկերված առյուծները համապատասխանում են «Հայոց Վահան» ազգայնական գնդի դրոշին: Գնդի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը հենց այդ դրոշն է: Իսկ գնդի հրամանատարը Արթուր Վարդանյանն է: Սույն էջում նշված է, որ Հայոց Վահանը ստեղծվել է հանուն Քեսաբի պաշտպանության և ազատագրման գործին մասնակցության, կազմակերպելով Հայաստանի սփյուռքի երիտասարդության միավորումը և մասնակցությունը այդ նվիրական գործին: Էջում տեղադրված է նաև տեսանյութ, որտեղ Վարդանյանը հայտարարություն է ընթերցում, որում նշում է «Հայոց Վահան գունդը հայտարարում է զինված դիմադրություն սկսելու մասին վարձկան ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվեցին մեր ազգի դեմ՝ գործադրելով սպանություններ և կողոպուտ բնակավայրերի ունեցվածքի նկատմամբ»: 2014 թվականի մայիսի 19-ին ընթերցված այս հայտարարության մեջ Վարդանյանն ասում է, որ իրենց նպատակը հայ ազգի անվտանգության ապահովումն է ամենուր, և իրենք դեմ են ամեն կարգի ահաբեկչության: Ֆեյսբուքյան այս էջում տեղադրված է նաև «Հարցազրույց՝ Հայոց Վահան շարժման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ» վերնագրով մի տեսանյութ, որում Վարդանյանը բողոքում է, որ հայերը միացյալ չեն, ունենք կաշառակեր, անգրագետ մարդիկ, որոնք նստած լափում են: Երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված կանանցից մեկը՝ Նելլի Մինասյանը, ևս էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերի մասնակիցն է: Այդ տեղեկությունները թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Նորքում վարձակալած առանձնատանը, որտեղ ԱԱԾ-ն գործողություններ էր իրականացրել, եղել է մի լուսանկար, որը, ըստ տանտիրոջ, ձերբակալված կանանցից մեկն է: Աղջկա ֆեյսբուքյան էջում ևս տեղադրված է «Հայոց Վահան» գնդի դրոշը: Այս էջում էլ մեջբերումներ կան Գարեգին Նժդեհից, մասնավորապես. «Քեզ վրա նայիր որպես դատապարտվածի, որը հանուն իր երկրի ու ժողովուրդի պաշտպանության՝ պիտի միշտ պատրաստ լինի ընդունելու մահը» Անդրանիկ Օզանյանից, Սևակից: Երեկ էլ «Առաջին լրատվականը» գրել է, որ վնասազերծված խմբի անդամներից մեկն էլ Հանրային հեռուստաընկերության աշխատակից, արբանյակային հեռարձակման թողարկիչ Արման Հայրապետյանն է:

Նմանատիպ նյութեր