Նախկին նախարարը աճուրդում ձեռք է բերել Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
«Փարիզյան Drouot տանը վաճառքի Է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71315/]վերջին բանաստեղծությունը[/url], որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։
Վիսոցկու այրին ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին, վաճառել է ամուսնու՝ բրոնզից և արծաթից պատրաստված դիմակն ու Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը զբոսաշրջային ստվարաթղթի վրա գրվել Է 1980 թվականին։ Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել Է Հովհաննես Մանուկյանից ճշտել լուրի իսկությանը, նախկին նախարարը ֆեյսբաքի միջոցով արձագանքել Է միայն. «Դա ինչ ինֆորմացիա Է»։ Երբ մեր թղթակիցը մանրամասնել Է, թե ինչի համար Է հարցնում, Մանուկյանն այլևս չի արձագանքել։ Նշենք, որ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությունը գնահատվել Է15 հազար եվրո»։