5120 դիտում
08:12 25-11-2015
Երևանի տարբեր համայնքներում սկսվել է ընտրակաշառքի բաժանման գործընթացը, հեռախոսներ էլ են խոստանում. «ՉԻ»
«Երեկ Երևանի տարբեր համայնքներում սկսվել է ընտրակաշառքի բաժանման գործընթացը: Մասնավորապես խոսքը Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածների մասին է, որտեղ ընտրակաշառք բաժանողների մի քանի թիմ է միաժամանակ աշխատել, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը ու հավելում.
«Շենգավիթ համայնքում մարդկանց տներ են այցելել նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին աշխատած թաղային հեղինակությունների «ոտավորները», որոնք ցուցակագրել են մարդկանց՝ որպես «այո»-ի կողմնակիցներ:
Հեռախոսներ եւ ամանորյա սննդային տոպրակների խոստումներ են հնչել Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Այստեղ «այո»-ի քարոզիչներն ավելի խորամանկ «տրյուկի» են դիմել: Նրանք բնակիչներին հայտնել են, թե ընտրատեղամաս գան-չգան՝ «այո»-ն անցած-պրծած է, իսկ ամանորյա տոպրակները ուղղակի նվեր են Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների համար:
Հավելենք, որ ընտրակաշառքից բացի մարդկանց խոստանում են հեռախոսներ նվիրել: Իրականում դրանք բաժանվում են՝ ապագայում հետ հավաքելու նպատակով»:
Նմանատիպ նյութեր
3685 դիտում
17:16 02-03-2020
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային հեռախոսներ
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»