211652_close_icon
views-count2014 դիտում article-date 15:50 23-11-2015

Ռուսական ավիացիան վերջին 5 օրում Սիրիայում ԻՊ-ի ավելի քան 1000 բենզատար է ոչնչացրել

Ռուսական օդուժը շարունակում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ու նրան պատկանող օբյեկտների ռմբակոծությունները, տեղեկացնում է Ria Novosti-ն: Վերջին 5 օրերի ընթացքում ռուսական ավիացիան մի քանի հարյուր մարտական թռիչք է իրականացրել, ինչպես նաև ոչնչացրել 1000-ից ավելի բենզատարներ, որոնք պատկանում են ԻՊ-ին: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոյի խոսքով՝ միայն Ռաքքա քաղաքում ու նրա մերձակայքում ռուսական ավիացիան հայտնաբերել և ոչնչացրել է ահաբեկիչներին պատկանող 2 շարասյուն ավտոմեքենա, որոնք վառելիք էին տեղափոխում նավթամշակման այն գործարանները, որոնք գտնվում են ԻՊ-ի վերահսկողության ներքո: Ռուսական Cy-34 կործանիչները ոչնչացրել են շուրջ 80 ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր