«Ռեալի» երկրպագուները պահանջել են թիմի նախագահի ու մարզչի հրաժարականը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալ»-«Բարսելոնա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/71009/]հանդիպման[/url] (0:4) ընդմիջմանը և խաղից առաջ մադրիդյան ակումբի երկրպագուները պահանջել են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ու գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հրաժարականը:
Սկզբից երկրպագուները սպիտակ դրոշները սկսել են թափահարել՝ պահանջելով Բենիտեսի հրաժարակկանը, իսկ այնուհետև սկսել են վանկարկել. «Ֆլորենտինո, հեռացիր»:
«Ռեալի» ղեկավարությունը փորձել է մեղմել իրավիճակը՝ ընդմիջմանը բարձրախոսով գովազդ միացնելով, իսկ խաղից հետո՝ ակումբի հիմնը: