«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն Արսեն Վենգերն է
Բուքմեյքերական գրասենյակները «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին համարում են «Ռեալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն: Ֆրանսիացու գործակիցը կազմում է 4.0:
Վենգերին հաջորդում են Գուտին և Մասիմիլիանո Ալեգրին՝ 7.0 գործակցով: Մաուրիցիո Սարիի կամ Անտոնիո Կոնտեի հնարավորությունները գնահատվում են 8.0 գործակցով:
Այն լուրերից հետո, որ «Ռեալն» այլևս չի հետաքրքրված Մաուրիսիո Պոչետինոյի ծառայություններով, «Տոտենհեմի» գլխավոր մարզչի գործակիցը ավելացավ մինչև 10.0: