Բուքմեյքերները Լեոնիդ Սլուցկիին համարում են «Ռեալի» նոր գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը
SkyBet բուքմեյքերական գրասենյակը սկսել է խաղադրույքներ վերցնել Մադրիդի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզչի համար:
Մի շարք թեկնածուների թվում է SkyBet-ը ընդգրկել է նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիին: Հավանականությունը, որ Սլուցկին կգլխավորի «Ռեալը», կազմում է 1-ը 33-ի դիմաց:
«Ռեալի» նոր գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածու է համարվում ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Զինեդին Զիդանը, որ գործակիցը կազմում է 2.50: Զիդանին հետևում են Կառլո Անչելոտին՝ 1/10 և Ժոզե Մոուրինյոն՝ 1/11: