Ֆրանսիան ուղարկում է իր ավիակիրը՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար
                        Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ավիակիրը կմիանա միջազգային կոալիցիայի ուժերին, որոնք «Իսլամական պետության» ջիհադիստների դեմ պայքարում են Իրաքում և Սիրիայում:
Այս առավոտ Rafale ավիակիրներն արդեն ուղևորվել են դեպի Իրաք: 
Նշենք, որ ֆրանսիական ավիացիան սեպտեմբեր ամսից մասնակցում է ԻՊ-ի զինյալների դեմ մղվող գործողություններին: Ավելի վաղ  ֆրանսիական ռազմական բազայի կործանիչները ուղևորվել էին դեպի ԱՄԷ: Ավիակիրների ժամանումը զգալիորեն կկրճատի այն ուղին, որ կործանիչները անցնում էին դեպի Իրաք և Սիրիա ուղևորվելիս:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

