211652_close_icon
views-count2807 դիտում article-date 13:32 21-11-2015

Ինչ պատժի արժանացավ Գայանեն, ով «կիսլատայով» վնասել էր սիրեկանի եղբոր եւ իր ղեկավարի մեքենաները եւ ինչու էր դիմել այդ քայլին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գայանե Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արման Մնացականյանին և Արամայիս Տիգրանյանին պատկանող ավտոմեքենաները վնասելու դիտավորությամբ նախապես գնած ծծմբական թթուն լցրել էր նշված ավտոմեքենաների վրա` վերջիններիս պատճառելով խոշոր չափի վնաս: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ ըստ դատարան ստացված քրեական գործի նյութերի և մեղադրական եզրակացության՝ գործով մեղադրյալ Գ. Պետրոսյանը աշխատավայրում ծանոթացել է գործով վկա Վահագն Մնացականյանի հետ, ով նույնպես աշխատել է նույն մասնաճյուղում։ Վերջինիս հետ մտերմացել են և գտնվել ընկերական հարաբերությունների մեջ: Վ. Մնացականյանի եղբայրը՝ գործով տուժող Արման Մնացականյանը, ով հանդիսացել է նույն կազմակերպությունում՝ որպես էկոնոմիկայի տնօրենի պաշտոնակատար, դեմ է եղել եդբոր՝ Վ. Մնացականյանի, և Գ. Պետրոսյանի հարաբերություններին, քանի որ Վ. Մնացականյանն ունեցել է ընտանիք և դա ազդել է ընտանեկան հարաբերությունների վրա։ Նույն մասնաճյուղում աշխատանքի է անցել գործով մյուս տուժող Արամայիս Տիգրանյանը, ով հանդիսացել է Գ. Պետրոսյանի անմիջական ղեկավարը։ Երբ Վ. Մնացականյանը դադարել է շփվել Գ. Պետրոսյանի հետ, վերջինս ընկել է նյութական ծանր կացության մեջ, չի կարողացել կատարել տան հիպոթեքային վարկի ամսական վճարումները։ Այդ ամենից ելնելով և զայրացած լինելով թե Ա. Մնացականյանի և թե Ա. Տիգրանյանի վրա՝ վերջիններիս գույքը վնասելու դիտավորությամբ Երևան քաղաքի Գնունի փողոցում գտնվող շինանյութի շուկայից գնել է երկու շիշ ծծմբական թթու և իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով գնացել է Արման Մնացականյանի աշխատավայր և նախապես գնած ծծմբական թթվի մի մասը լցրել վերջինիս պատկանող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայի վրա և վնասել նրա գույքը՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի՝ 650.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Այնուհետև իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու դիտավորությամբ այդտեղից գնացել է Երևան քաղաքի Ֆուչիկի 1Ա հասցե և ծծմբական թթվի մյուս մասը լցրել նույն մասնաճյուղի դիմաց կայանված Արամայիս Տիգրանյանին պատկանող «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վրա և վնասել նրա գույքը՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի՝ 550.000 ՀՀ դրամի գույքային վնաս»։ Դատարանը, քննելով գործը, վճռել է Գայանե Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 /վեց/ ամիս ժամկետով։ ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր