Ինչ պատժի արժանացավ հորը դանակահարած 25-ամյա Լևիկը եւ ինչու է հայրը նրան ներել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 25-ամյա Լևիկ Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը վիճաբանել է իր հայր Լ. Խալաթյանի հետ, որի ընթացքում դանակով դիտավորությամբ հարվածել է Լ. Խալաթյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով /ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մաս/ չթույլատրված արարք կատարած Գևորգ Լևիկի Խալաթյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ և նշանակել հարկադիր բուժում` հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Նշենք, որ հայրն էլ է նրան ներել՝ նշելով, որ որդին դա արել է հոգեկան խանգարումների արդյունքում, քանի որ այդ ժամանակ նրա աչքին տեսիլքներ էին երեւում։