211652_close_icon
views-count7974 դիտում article-date 20:32 07-08-2015

Ինչ պատժի արժանացավ սիրեկանի պատճառով 4 անչափահաս երեխաներին լքած Արփինեն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 36-ամյա Արփինե Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խնամքի տակ ունենալով 4 անչափահաս երեխա, թողնել-հեռանալով իր ընտանիքից և համատեղ բնակվելով Գ. Հայրապետյանի հետ, չի կատարել իր երեխաների դաստիարակության օրենքով նախատեսված իր ծնողական պարտականությունը։ Սևանի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Արփինե Առաքելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով` առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով։ Դատարանն ամբաստանյալ Արփինե Առաքելյանի պատիժը մեղմացնող հանգամանքներ է արձանագրել անկեղծորեն զղջալը, նախկինում դատված չլինելը, խոստովանական ցուցմունքներ տալը, պարտավորվելը ծնողական պարտականությունները կատարելու մասին, ինչպես նաև նրա սեռը:

Նմանատիպ նյութեր