211652_close_icon
views-count6021 դիտում article-date 11:11 27-09-2014

Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտը` այսօր

Այսօր` սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի "Սպարկասեն" մարզապալատում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) մենամարտելու է բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ: Երեկ` սեպտեմբերի 26-ին, Քիլ քաղաքում, տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Այսպիսով, Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Փոլ Սմիթը` 75.9 կգ: Տեղեկացնեմ, որ Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):

Նմանատիպ նյութեր