211652_close_icon
views-count5631 դիտում article-date 15:19 20-11-2015

Գերությունից վերադարձած 24-ամյա Անդրանիկը դեռ տուն չի գնացել

Հայկական կողմին վերադարձված զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը գերությունից դեռ հիվանդանոցային բուժում է ստանում եւ հայտնի չէ, թե երբ դուրս կգրվիմ չնայած նրան, որ հարազատները սպասում էին, որ նա երեկվա դրությամբ պետք է դուրս գրվեր հիվանդանոցից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի գյուղապետ Մխիթար Սարգսյանը եւ նշեց, որ դեռ հայտնի չէ, թե երբ Անդրանիկը կգնա տուն: Հարցին, թե հնարավոր է, որ բռնության ենթարկվելու հետեւանք է, որ դեռ շարունակում է հիվանդանոցային բուժումը, պատասխանեց, որ այս պահի դրությամբ ոչ ոք այդ մասին տեղեկություն չունի: «Երբ Անդրանիկը գյուղ վերադառնա, նրա հետ զրուցենք, նոր կարող ենք ինչ-որ հստակ բան ասել»,- ավելացրեց գյուղապետը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած և նոյեմբերի 18-ին հայրենիք վերադարձված շարքային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը դեռ Ստեփանակերտի հիվանդանոցում է, սակայն երեկվա դրությամբ պետք է վերադառնար ընտանիք: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը: Հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանել որ, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում: Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշել էր, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք: Հիշեցնենք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:

Նմանատիպ նյութեր