211652_close_icon
views-count14738 դիտում article-date 13:30 22-12-2015

Գերությունից վերադարձած Անդրանիկի ծնողները 1 ամսից ավելի է՝ չեն կարողանում տեսակցել նրան, բայց Անդրանիկը հերթական անգամ զանգահարել է նրանց

Հակառակորդի կողմն անցած եւ Հայաստանին վերադարձված զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին արդեն 1 ամսից ավել է, ինչ Հայաստանում է, բայց ծնողները նրան դեռ չեն կարողացել տեսակցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի գյուղապետ Մխթար Սարգսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Անդրանիկը պարբերաբար զանգահարում է եւ հայտնում է, որ ինքը լավ է, պարզապես գործի քննությունից ելնելով՝ տեսակցությունները չեն թույլատրվում: Նշենք, որ քննվում է գործը, թե նա ինչպես է հայտնվել հակառակորդի կողմում՝ միտումնավոր է անցել, թե այլ պատճառներ կան: Դրանից առաջ հայտնել էինք, որ նա հիվանդանոցից դուրս է գրվել եւ տեղափոխվել է Շուշիի մեկուսարան. կալանավորված է: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը, հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանել էր, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում: Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշել էր, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք: Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ: Հիշեցնենք, որ վերջինս հակառակորդի կողմն էր անցել սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից:

Նմանատիպ նյութեր