211652_close_icon
views-count6074 դիտում article-date 13:19 22-03-2016

Գերությունից վերադարձած 25-ամյա Անդրանիկը հոգեբուժարանում է հայտնվել

2015 թվականի նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձված Անդրանիկ Գրիգորյանը հոգեբուժարանում բուժում է ստանում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցւմ ասացին նրա համագյուղացիները: Նրանց խոսքով, ծնողները հիմա կարողանում են հանդիպել տղայի հետ, բայց Անդրանիկի վարքագծում շատ բան է փոխվել: Հետեւաբար, բուժման կուրսեր է անցնում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրանիկի հարազատները նրա՝ հայրենիք վերադառնալուց 3 ամիս անաց վերջապես հանդիպել են նրան, բայց նա ծնողներին չի ճանաչել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Բերդաշենի բնակիչները: Հայտնել էինք նաեւ, որ նոյեմբերի 18-ին Ադրբեջանում գերությունից հայրենիք վերդարձած Անդրանիկը դեռ անազատության մեջ է: Ավելին՝ ծնողները չէին կարողանում նրան տեսակցել, քանի որ արգելված է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Մխիթար Սարգսյանը: Քննվում է գործը, թե նա ինչպես է հայտնվել հակառակորդի կողմում՝ միտումնավոր է անցել, թե այլ պատճառներ կան: Անդրանիկը հիվանդանոցից դուրս էր գրվել եւ տեղափոխվել Շուշիի մեկուսարան. կալանավորված էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը, հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանել էր, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում: Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշել էր, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք: Հիշեցնենք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ: Վերջինս հակառակորդի կողմն էր անցել սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից:

Նմանատիպ նյութեր