Ադրբեջանից ևս հսկայական գումարներ են փոխանցվում ԻՊ-ին
Ռուսական հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանից «Իսլամական պետությանը» հսկայական գումարներ են փոխանցվում, գրում է «Իզվեստիա» թերթը:
ՌԴ ծառայությունների փոխանցմամբ՝ դրամական միջոցները հիմնականում հավաքվում են սոցիալական ցանցերի միջոցով և ուղարկվում ԻՊ գրոհայիններին:
Թերթը նշում է, որ ԱՊՀ երկրների մեջ ԻՊ-ին դրամական ամենամեծ փոխանցումները կատարում է Ղազախստանը, հետո գալիս է Ադրբեջանը, իսկ հետո՝ Թուրքմենիան:


