4365 դիտում
09:53 03-11-2021
Շտապօգնության վարորդներին վճարելու գումարներ չկան, իսկ նախարարի «վոյաժների» համար «թռիչքային» գումարներ կան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Ուշագրավ է, որ նույն իշխանությունը շարունակ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին էր քննադատում, որ ուղղաթիռով էր աշխատանքի գնում-գալիս, մինչդեռ Վահե Հակոբյանի՝ ուղղաթիռով երթեւեկելու ծախսերը հոգում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ ոչ թե պետությունը, այնինչ Անահիտ Ավանեսյանի մարզային այցելությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
Այս իրավիճակը հատկապես խոսուն է այն ֆոնին, երբ երեկ Շտապօգնության ծառայության վարորդները կորոնավարակի այս սուր իրավիճակում մի քանի ժամով գործադուլ էին հայտարարել եւ պահանջում էին աշխատավարձի բարձրացում, իսկ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե աշխատավարձի բարձրացման համար գումարներ չկան: Փաստորեն, Շտապօգնության ծառայության վարորդներին պատշաճ վճարելու գումարներ չկան, իսկ նախարարի «վոյաժների» համար «թռիչքային» գումարներ կան։
Հարկ է նշել, որ նախարարի մարզային այցելությունները բացարձակ հրատապություն չեն ունեցել, որովհետեւ նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ եւ, հետեւաբար, հրատապ որեւէ տեղ հասնելու եւ կյանքեր փրկելու խնդիր չունի: Իրականում նախարարը չի ցանկացել Տավուշ կամ Սյունիք երկար ճանապարհ կտրել հասնել՝ գերադասելով իր տեղակալների հետ ուղղաթիռով երթեւեկել, եւ ոչինչ, որ դա կլինի գերթանկ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1340 դիտում
09:01 18-05-2022
18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար․ «Ժողովուրդ»
1734 դիտում
09:01 09-06-2022
ՔՊ որ պատգամավորներն են «վոյաժների» մեկնել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1849 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»