211652_close_icon

Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի շինարարության վրա պետության բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. ՀԺ

views-count2312 դիտում article-date 10:31 14-07-2015
Վերջին երկու ամսիների ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարությունը Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի շինարարության վրա ՀՀ պետական բյուջեից ծախսել է առնվազն 2,6 մլրդ դրամ կամ ավելի քան կես միլիոն դոլար, գրում է «Հայկական ժամանակ»-ը ու հավելում. «Սա ուշագրավ է նրանով, որ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մասամբ փոխհատուցելու նպատակով կառավարությունը մեծ դժվարությամբ հատկացրեց 2,5 մլրդ դրամ: Փաստորեն, այս նպատակով կառավարությունը դժվարությամբ է գումարներ ճարում, իսկ Դիլիջանի գողտրիկ բնության գրկում մի քանի տասնյակ հեկտար տարածքով ճոխ հանգստավայր կառուցելու գումարների պակաս չկա: Նշենք, որ այդ «ուսումնական» կենտրոնի վրա պետբյուջեից արդեն ծախսվել է մոտ 100 մլն դոլար»:

Նմանատիպ նյութեր