Ժան-Կլոդ վան Դամը այցելել է «Մանչեսթեր Սիթիի» մարզմանը. ֆոտոշարք
Հանրահայտ դերասան Ժան-Կլոդ վան Դամը Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպման նախօրեին ներկա է գտնվել «Մանչեսթեր Սիթիի» մարզմանը:
55-ամյա դերասանը զրուցել է իր բելգիացի հայրենակիցներ Քևին դե Բրյույնեի և Վենսան Կոմպանիի հետ, ինչպես նաև լուսանկարվել թիմի խաղացողների հետ:
Նշենք, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:


