Բելգիայի հավաքականի խաղացողին ահաբեկչի տեղ են ընդունել
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանին ահաբեկչի տեղ են ընդունել:
Երբ Նաինգոլանը մտել է բելգիական Անտվերպեն քաղաքի «Ռեդիսոն» հյուրանոց, այնտեղ գտնվող այցելուները վախեցել են ֆուտբոլիստի տեսքից և ոստիկանություն կանչել:
Երբ ոստիկանները այնտեղ են ժամանել, ապա ի դեմս կասկածյալի անմիջապես ճանաչել են «Ռոմայի» կիսապաշտպանին:
Անտվերպենի ոստիկանությունը հաստատել է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, իսկ միջադեպը հարթվելուց հետո ոստիկանները լուսանկարվել են ֆուտբոլիստի հետ:


