Երուսաղեմում անվտանգության ծառայողը խաղի ժամանակ պատահաբար վնասվածք է հասցրել Լեհաստանի հավաքականի խաղացողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտառոց միջադեպ է գրանցվել Երուսաղեմի «Տեդի» մարզադաշտում՝ Եվրո-2020-ի խմբային փուլի Իսրայել-Լեհաստան խաղի ժամանակ:
Հանդիպման ավելացված ժամանակում, երբ լեհերը հաղթում էին 2:1 հաշվով, դաշտ է ներխուժել մի երկրպագու: Նրան հետապնդող անվտանգության ծառայության աշխատակիցը այնպես է տարվել իր գործով, որ չի նկատել իր ճանապարհին հայտնված լեհ պաշտպան Տոմաշ Կենձերին և ամբողջ թափով բախվել է նրան:
Հարվածից Կենձերան վայր է ընկել խոտածածկին: Կանգնելով, նա մի քանի վայրկյան անց՝ գալարվելով ցավերից, նորից պառկել է և նրան բուժօգնություն են ցուցաբերել:
Կենձերան ի վերջո կարողացել է մինչև խաղավարտը մնալ դաշտում, իսկ տվյալ միջադեպը չի ազդել խաղի հաշվի վրա:
Երկրպագուն ավելի ուշ իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է լուսանկարվել Ռոբեր Լևանդովսկիի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
A pitch invader’s just run onto the pitch at the Israel v Poland game and a pursuing police officer has just cleaned out Polish defender Kędziora. pic.twitter.com/VvFMKOKyiZ
— Fulhamaway (@Fulhamaway) November 16, 2019