Բոսնիացի երկրպագուները ծեծել են մեկ րոպե լռությունը խախտած հանդիսականին
Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անցումային Իռլանդիա-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել:
Խաղից առաջ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու համար հայտարարվել է մեկ րոպե լռություն, որի ժամանակ բոսնիացի երկրպագուների տրիբունայից վանկարկել են «Պաղեստին, Պաղեստին»:
Պարզվել է, որ տրիբունայից վանկարկողը ընդամենը մեկ հոգի է եղել՝ բոսնիացի հարբած հանդիսական:
Խաղից հետո բոսնիացի երկրպագուները իրենց հարբած հայրենակցին լավ ծեծի են ենթարկել, հայտնում է բոսնիական Source.ba կայքը:


