Իր հսկողությանը հանձնված ավտոմեքենայից գողացել է չորս անիվները, գազի բալոնը և վաճառել
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ 1984 թ. ծնված Մարտիրոս Ե.-ն իրեն պատկանող «ՎԱԶ 21013» մակնիշի ավտոմեքենան կայանել է Գևորգ Դ.-ի տան բակում` վերջինիս գիտությամբ, որպեսզի նա հսկի, սակայն Գևորգ Դ.-ն ավտոմեքենայից գողացել է չորս անիվները, գազի բալոնը և վաճառել անհայտ անձանց:
Վնասի չափը պարզվում է:
Գևորգ Դ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]