211652_close_icon
views-count1531 դիտում article-date 14:47 28-03-2015

Գողացել էին «Օպել Աստրա»-ի գազի բալոնը

Մարտի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ծառայություն կատարելու ընթացքում նկատել են փողոցներով անկանոն անցնող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, որը ժամը 03.00-ին կանգնել է Ա.Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտ և սրահից իջել են երեք անձինք, որոնցից մեկը դիմել է փախուստի: Նշված ավտոմեքենան, որի սրահի հետևի նստատեղին եղել է 1 գազի բալոն, և մյուս 2 անձինք գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: 1991 թ. ծնված Արման Գ.-ն և 1989 թ. ծնված Հարություն Թ.-ն խոստովանել են, որ գազի բալոնը գողացել են Գ.Արծրունու փողոցի թիվ 90 շենքի բակում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայից: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր