211652_close_icon
views-count3874 դիտում article-date 19:04 18-11-2015

Այցելություն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ. ֆոտոռեպորտաժ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշնանային ստուգատես անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդում: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ Երևանի կայազորի ծառայության արդյունքներին և ՊՊԾ գնդի կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին: Պարեկապահակետային գնդի շարասյուների հանդիսավոր քայլերթից հետո ստորաբաժանումները ներկայացրին վարժությունների համալիր՝ ցուցադրելով իրավապահների գործողությունները զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման ժամանակ, զանգվածային անկարգությունների կանխման դեպքում, զինված հանցախմբին վնասազերծելու ընթացքում: Ցուցադրվեց նաև հատուկ տեխնիկան, ներկայացվեցին ձեռնամարտի հնարքներ և ուժային վարժություններ: Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունն ու գործառնական կարողությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր