211652_close_icon
views-count37217 դիտում article-date 23:13 07-06-2019

ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում ավազակային հարձակում կատարողին վայրկյանների ընթացքում վնասազերծել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարն ու ավագը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Գրիգոր Մելքոնյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու համար: Հունիսի 5-ին, երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Սևոյանն ու ոստիկանությա Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկան, ոստիկանության ավագ Նարեկ Բազոյանը ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ են ստանում, որ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում՝ Գայի պողոտա 2/1 հասցեում, մի քաղաքացի հարձակվել է մեկ այլ քաղաքացու վրա, ծեծի ենթարկել և պարանոցի շղթան հափշտակելով՝ դիմել փախուստի: Ա. Սևոյանն ու Ն. Բազոյանը իսկական ոստիկանին վայլել և ճիշտ կողմոնորոշվելու արդյունքում վայրկյանների ընթացքում հասնում են այգի և հենց տեղում բռնում են Գ. Մելքոնյանին, ով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվում Նոր Նորքի ոստիկանություն: Ոստիկանները պարզում են նաև, որ տուժածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Մ.-ն է, ով հրավիրվում է ոստիկանություն: Ահազանգով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վաչե Լաչինյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Տ. Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր. օր. 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 235 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: [b]Ավազակային հարձակում կատարողին վնասազերծած հրամանատար Արսեն Սևոյանն ու ավագ Նարեկ Բազոյանը[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0170515001559934889183841.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր