Ադրբեջանցի միասեռական նկարիչն ու հեղինակավոր «Եվրոպա Պլյուս» ռադիոկայանի տնօրենն ամուսնացել են. տեսանյութ
Ադրբեջանցի նկարիչ Ջեմալ Ահմեդովն ամուսնացել է ռուս հայտնի դիջեյ և «Եվրոպա Պլյուս» ռադիոկայանի տնօրեն Մաքսիմ Կոչերգինի հետ, հաղորդում է Haqqin.az պորտալը:
Երկու տղամարդկանց միջև ամուսնական արարողությունը կայացել է Դանիայում, որի լուսանկարները նրանց ընկերները տեղադրել են համացանցերում, իսկ տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է միասեռական զույգն իրար «այո» ասում և ստորագրում համապատասխան փաստաթղթերը:
Մաքսիմ Կոչերգինի մասին հայտնի է վաղուց: Նա շուրջ 10 տարի է, ինչ վարում է հեղինակավոր ռադիոկայանը, իսկ Ջեմալ Ահմեդովի մասին հայտնի է միայն, որ նա նկարիչ է և բազմաթիվ ցուցահանդեսներ է կազմակերպել:
Դանիայում միասռեական ամուսնությունները թույլատրված են 2012 թվականից, իսկ միասռեական զույգն ապրում է Ռուսաստանում, որտեղ նման միությունները պաշտոնապես ընդունված չեն և իրավաբանական ուժ չունեն: