Կրիշտիանու Ռոնալդու. Այո, ես միասեռական եմ, բայց` շատ հարուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իապանիայի առաջնության 12-րդ տուրում «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեի և «Ռեալ» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև լեզվակռիվ է եղել, որը հասարակական մեծ հնչեղություն է ստացել:
Հանդիպման 63-րդ րոպեին Կոկեն Ռոնալդուին միասեռական է անվանել, որին ի պատասխան պորտուգալացին ասել է. «Այո, տականք, ես միասեռական եմ, բայց շատ հարուստ»:
Այս վեճի մասին Ռոնալդուն [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/20/101751/]խաղից[/url] (3:0) հետո պատմել է իր թիմակիցներին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն այդ հանդիպմանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Ավելի վաղ լրատվամիջոցները Ռոնալդուին կասկածում էին ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ, քանի որ նա հաճախակի այցելում էր Մարոկո և այնտեղ հանդիպում իր մտերիմ ընկերոջ` մենամարտիկ Բադրի Հարիի հետ: